Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
21.04.2015 | 15:32

Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ քննադատել են Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացնում է ավստրիական Der Standard թերթը: Փաստաթղթում ասվում է, որ նախկինում Ավստրո-Հունգարիան, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության դաշնակիցն է եղել, նույնպես պատմական պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար: Ավստրիայի խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև Օսմանյան Կայսրությունում այլ ցեղասպանությունների մասին (ասորիների, արամեացիների և Պոնտոսի հույների): Հայտարարության մեջ ասվում է, որ Ավստրիան պարտավոր է տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչել և դատապարտել այն: Փաստաթուղթը Ավստրիայի խորհրդարանում կքննարկվի չորեքշաբթի:

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ